Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել լազերային կառավարմամբ Brimstone հրթիռի կատարելագործված մոդել, որի հեռահարությունը երկու անգամ գերազանցում է նախորդ տարբերակին։ Այս մասին գրում է Daily Telegraph-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Brimstone-2 հրթիռները սովորաբար արձակվում են կործանիչներից, սակայն ուկրաինական զորքերը որպես արձակման հարթակ օգտագործում են մոդիֆիկացված բեռնատարները։ Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ուկրաինային նման հրթիռներ է …

