Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նոյեմբերի 20-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31 տոկոսը։ Այս մասին նոյեմբերի 22-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Նուրլան Աբդիրովը։ «Տոկաև Կասիմ Ժոմարտ Կեմելևիչը հավաքել է 81,31%։ Այսպիսով՝ 2022 թվականի նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Տոկաև Կասիմ Ժոմարտ Կեմելևիչը ընտրվել է Ղախաստանի նախագահ»,- …

