Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում պետք է շարունակվեր ընտանեկան բռնության գործերից մեկի քննությունը։ Դատաքննությունը, սակայն, չկայացավ, քանի որ գործով անցնող վկան չէր ներկայացել դատական նիստին։ Թեև դատարան ներկայանալու ծանուցագիրը վկային փոխանցելը փորձել էին կազմակերպել ոստիկանության միջոցով, հնարավոր չէր եղել ապահովել վկայի ներկայությունն այսօրվա նիստին։ Այցելելով իրենց հայտնի հասցեն՝ ոստիկանները պարզել են, որ …

