Պեկինի իշխանությունները հայտարարել են քաղաքում համաճարակաբանական ծանր իրավիճակի մասին

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Չինաստանի մայրաքաղաքում բարդ համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել COVID-19-ով հիվանդացության աճի ֆոնին, քաղաքում համաճարակի դեմ պայքարը գտնվում է «կրիտիկական փուլում»։ Այս մասին ասել է Պեկինի քաղաքային կառավարության խոսնակ Սյու Հեջյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պեկինում նոր դեպքերի աճը մնում է բարձր։ Վարակման դեպքերի թիվը համայնքում շարունակում է աճել, իսկ համաճարակի կանխարգելման և վերահսկման աշխատանքները մայրաքաղաքում գտնվում են ամենակարևոր և առանցքային փուլում»,- հայտարարել է Սյու Հեցզյանը՝ հղում կատարելով Պեկինի COVID-19 համաճարակի կանխարգելման և վերահսկման աշխատանքային խմբի ղեկավար Յին Լինին։

Սյու Հեցզյանը նշել է, որ այս պահին առաջնայինը համաճարակի դեմ պայքարն է մայրաքաղաքի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում՝ Չաոյանգ շրջանում։ Ըստ նրա՝ կիրակի Պեկինում հայտնաբերվել է վարակի 154 նոր տեղական դեպք, ինչպես նաև 808 ասիմպտոմ դեպք։

Պեկինում համաճարակաբանական իրավիճակը սկսել է աստիճանաբար վատթարանալ նոյեմբերի սկզբից։ Նոյեմբերի 22-ից Պեկինի իշխանությունները կխստացնեն երկրի այլ շրջաններից քաղաք մուտքի կանոնները։

Երեքշաբթի օրվանից Պեկին ժամանողներից կպահանջվի երեք օրվա ընթացքում երեք PCR թեստ հանձնել: Ներկայում Չինաստանի այլ շրջաններից մայրաքաղաք ժամանողները պետք է երկու PCR թեստ անցնեն՝ քաղաք մտնելուց հետո երեք օրվա ընթացքում։

Տաթև Ֆռանգյան