ՌԴ-ն Թուրքիային զսպման կոչ է անում՝ Սիրիայում էսկալացիա թույլ չտալու համար

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Ռուսական կողմը թուրք գործընկերներին զսպվածության կոչ է անում՝ Սիրիայի ամբողջ տարածքում հետագա էսկալացիան թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածության կոչ կանենք՝ թույլ չտալու էսկալացիա ոչ միայն հյուսիսում, այլև Սիրիայի ամբողջ տարածքում։ Մենք կարծում ենք, որ աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ պետք է շարունակել ու փորձել գտնել որևէ ճիշտ լուծում, այդ թվում, այսպես կոչված, քրդական հարցի հետ կապված»,- ասել է նա Սիրիայի կարգավորման հարցով Աստանայի ձևաչափով միջազգային հանդիպման մեկնարկից առաջ։

Ռուս դիվանագետը նաև հիշեցրել է, որ թուրքական վերջին ռազմաօդային գործողությունը հիմնվել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի վրա, որի հետևանքով զոհվել է 6, վիրավորել՝ ավելի քան 80 մարդ։ Այնուհետև հարձակման մեջ կասկածվողը խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, որը Սիրիայում ունի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կոչվող ճյուղ:

«ՌԴ-ն վերջին ամիսներին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր Սիրիայում գործողության իրականացման մտադրության մասին, արել է հնարավոր ամեն ինչ, որ դա տեղի չունենա, նրա համար, որ կանխի որևէ բանակի լայնամասշտաբ հարձակվողական  գործողություն գետնի վրա։ ՌԴ-ին հաջողվել է դա անել, և մենք  հուսով ենք, որ կհաջողվի համոզել մեր թուրք գործընկերներին՝ զերծ մնալ Սիրիայի տարածքում ուժի չափազանց կիրառումից»,- ասել է Լավրենտևը։

Հավելենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի ու Սիրիայի հյուսիսում ռազմաօդային գործողություն էին իրականացրել, իբր, քուրդ զինյալների դեմ, որի հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, թիրախավորվել քաղաքացիական բնակավայրեր։

Էմմա Չոբանյան