Պարենով բեռնված վեց նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկային գործարքի վերսկսումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հացահատիկային նախաձեռնության վերսկսումից հետո ուկրաինական նավահանգիստներից 6 նավ է դուրս եկել։ Այսպիսով, նավահանգիստը լքած նավերի թիվը կազմում է 426, իսկ փոխադրված հացահատիկը գերազանցում է 9,7 մլն տոննան»,- ասել է …

