«Փողը հոտ չունի»․ ինչո՞ւ են Հռոմի պապն ու Վատիկանը հրաժարվում քննադատել Բաքվին․ Nouvelles d’Arme՛nie

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը պատմել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Վատիկան կատարած իր վերջին այցի ժամանակ Հռոմի պապին և Վատիկանի արտաքին գործերի նախարարին խնդրել է Ադրբեջանի անունը հիշատակել որպես Հայաստանի նկատմամբ ագրեսորի։ Խնդրանքը, սակայն, Ֆրանցիսկոս պապն ու նախարարը հստակորեն մերժել են․ գրում է Nouvelles d’ Arme՛nie-ն։

Պարբերականի փոխանցմամբ՝ մի քանի օր անց ադրբեջանական մամուլից տեղեկացել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 24-ին ստացել է Ադրբեջանում Սուրբ Աթոռի նոր առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկու հավատարմագրերը։

«Մարեկ Սոլչինսկին ասում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խնդրել է փոխանցել իր ողջույնները նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: Պետության ղեկավարը ողջունել է Ադրբեջանի մասնակցությունը Վատիկանի պատմական վայրերի վերականգնմանը՝ այն որակելով որպես ներդրում միջմշակութային երկխոսության մեջ։ Դեսպանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել այդ աշխատանքը։ Մարեկ Սոլչինսկին իր գոհունակությունն է հայտնել տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև համագործակցության զարգացման կապակցությամբ»,- գրում է պարբերականը՝ որպես վերջաբան հավելելով՝ «Փողը հոտ չունի»։

Նշենք, որ ազգությամբ լեհ Մարեկ Սոլչինսկին Ֆրանցիսկոս պապի կողմից 2022 թվականի փետրվար ամսից նշանակվել է նաև Թուրքիայում Վատիկանի դեսպան։ Իսկ մինչ այդ՝ 2011-2017 թթ․, եղել է Վատիկանի առաքելական նվիրակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։

Անահիտ Խաչատրյան