Մանկական երկաթուղուն հարակից թունելում անցկացվելու է հրդեհաշիջման թեմայով ուսումնավարժություն
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոց 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: