ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը «Առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող բարեփոխումները» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ առողջապահության համակարգում ներդրված կարևորագույն նորարություններին։ Նրա հավաստմամբ՝ մեծ աշխատանք է իրականացվում էլեկտրոնային առողջապահության ներդրման ուղղությամբ․ «Հերթերի կառավարումը, փաստաթղթաշրջանառությունը, մատյանների անաշխատունակության թերթիկի և դեղատոմսի տրամադրման թվայնացում է իրականացվում։ Կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղորաքը արդեն իսկ տրամադրվում է միայն էլեկտրոնային …

