Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունները, որոնք միավորվել են փոխելու Թուրքիայում նախագահական ռեժիմը, «Ուժեղացված խորհրդարանական համակարգ» խորագրի ներքո ներկայացրել են նոր սահմանադրության նախագիծը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Ընդդիմադիր այս դաշինքը բաղկացած է Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), İYİ (Լավ) կուսակցությունից, Երջանկություն (Saadet) կուսակցությունից, Դեմոկրատական կուսակցությունից (DP), DEVA (Ժողովրդավարություն և առաջադիմություն) կուսակցությունից և Ապագա (Gelecek) կուսակցությունից։ Նրանք 2022թ-ի փետրվարից պարբերաբար …

