Լիբիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը պաշտոնական այցով ժամանել է այդ երկրի մայրաքաղաք Տրիպոլի, հրաժարվել է իջնել ինքնաթիռից և հետ է վերադարձել։ Նախարարը հայտարարել է, որ հավանություն է տվել Տրիպոլի Հունաստանի արտգործնախարարի այցին՝ «չնայած Լիբիայի ինքնիշխանության վերաբերյալ Աթենքի անհավասարակշիռ հայտարարություններին»։ Լիբիայի ազգային միասնության կառավարության արտաքին գործերի նախարար Նաջլա …

