Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ. տեղեկացնում են ԱԽՔ գրասենյակից: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական …