Պայթյունավտանգ է իրավիճակը․ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմի կարող է գնան Իրանի դեմ․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

-Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովն ընդունեցին ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանին դեմ բանաձևեր, Փարիզ է ժամանել Արցախի կառավարության պատվիրակությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի հիմնական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կարևորություն ունի այս այցը՝ հատկապես Ֆրանսիայի պրոհայկական քայլերի համատեքստում։

-Շատ կարևոր է հասկանալ, որ սա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Արցախի Հանրապետության պատվիրակությունն է։ Այնտեղ պատվիրակությունը բարձր մակարդակով ընդունելության է արժանացել, այսինքն՝ այդ կոնտակտը, ըստ էության, պաշտոնական բնույթ է կրում։ Կարող ենք ասել, որ սա Արցախի ապագա ճանաչմանը նպաստող երևույթ է, և սա պետք է գնահատենք հենց այդպես։

-Իսկ Ֆրանսիան ի՞նչ դիրքավորում է ընտրել։

-Ֆրանսիան ուղղակիորեն մեղադրում է Ադրբեջանին, և մեղադրում է իրավացիորեն։ Ֆրանսիան բազմիցս նախագահ Մակրոնի շուրթերով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և իր պարսավանքն է հասցեագրել Ադրբեջանին ու Թուրքիային։ Այդ առումով Ֆրանսիան, նաև ինչ-որ առումով ներկայացնելով ԵՄ-ն, որոշակիորեն նպաստում է Արցախի հիմնախնդրի բալանսավորված կարգավորմանը։ Ինչպես գիտեք՝ բավական ժամանակ է պաշտոնական Երևանի՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովելուն ուղղված ջանքերն ապարդյուն են, ՀԱՊԿ-ը հրաժարվում է գործուն քայլերի դիմել, ՀԱՊԿ անդամ պետությունները հրաժարվել են քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիային, և այս ֆոնին Ֆրանսիայի այս գործողությունները ողջունելի են։ Տարակուսելի է այն, որ Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ մեր «թղթով դաշնակիցների» շրջանակը։

-Պարո՛ն Մելիքյան, նախկինում մենք տեսնում էինք, որ Արցախի պաշտոնյաները ռևերանսներ էին անում Ռուսաստանի ուղղությամբ։ Ձեր գնահատմամբ՝ Արցախի պտվիրակությունը ստիպվա՞ծ է գնացել Ֆրանսիա, հատկապես, երբ այնտեղից Արցախին ուղղված մեսիջներ են գալիս։

-Արցախը պետք է ելնի ստեղծված իրողություններից, բայց նաև պետք է օգտվի ընձեռվող հնարավորություններից։ Այդ երկուսը պետք է համատեղվեն։ Դա, գուցե, առերևույթ հակասություններ տեսնելու հիմք է տալիս, բայց իրականում ես այդտեղ հակասություն չեմ տեսնում։ Սա տրամաբանական քայլ է։

-Կարևոր է, որ Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքը հակասության մեջ չդրվի Արևմուտքի ուղղությամբ աշխատանքի հետ։ Երբ Արայիկ Հարությունյանը Երևանում չէր հանդիպում արևմտյան համանախագահների հետ, այդ տպավորությունն էր ստեղծվում։ Հիմա կարծես թե վերաբերմունքի փոփոխությո՞ւն կա։

-Դե՝ ուրեմն այն ժամանակ իրավիճակը փոքր-ինչ այլ էր, հիմա փոխվել է։ Ես չեմ կարծում, որ Արցախում կա մեկը, որը պաշտոնի գտնվելով՝ գիտակցաբար քայլեր կկատարի ընդդեմ արցախահայության և Արցախի պետական շահի։ Կան քայլեր, որոնք մարտավարական բնույթ են կրում՝ ելնելով կոնկրետ իրավիճակից կամ կախված նրանից, թե ռազմավարական ինչ խնդիր է լուծվում։ Պետք է ճիշտ գնահատել առկա իրողությունները և կարողանալ օգտվել բոլոր հնարավորություններից, որոնք կբացվեն Արցախի առաջ՝ կլինի դա Ֆրանսիայի, Ռուսաստանի, թե Թուրքիայի կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան