Ռումինիայի և Բուլղարիայի` Շենգենյան գոտուն միանալու դիմումները մերժվել են

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԵՄ Ներքին գործերի և արդարադատության խորհուրդը հրաժարվել է աջակցել Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգենյան տարածք մուտք գործելու մասին որոշմանը։ BTV-ի փոխանցմամբ՝ ԵՄ 27 նախարարներից 25-ը քվեարկել է բալկանյան երկրների՝ Շենգենյան գոտուն միանալու օգտին, իսկ Ավստրիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ, ԵՄ երկրները պաշտոնապես հավանություն են տվել Շենգենյան գոտուն Խորվաթիայի միանալուն։

Բուլղարիայի փոխվարչապետ և տեխնիկական կառավարության ներքին գործերի նախարար Իվան Դեմերջիևը, մեկնաբանելով խորհրդի որոշումը, այն անվանել է քաղաքական, սակայն պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը երկրի՝ Շենգենյան գոտուն միանալու ուղղությամբ։

«Ներկայացված զեկույցները հստակ ցույց տվեցին, որ Բուլղարիան և Ռումինիան համապատասխանում են Շենգենյան բոլոր չափանիշներին: Բայց հարցը քաղաքական էր, 25 պետություններ աջակցեցին մեզ, բայց երկու տերություններ (Ավստրիան և Նիդեռլանդները) կայացրին իրենց հատուկ որոշումը»,- ասել է նա:

Դեմերջիևի խոսքով՝ երկրի իշխանությունները «դրական են տրամադրված», միտված են շարունակելու բանակցությունները և «պատրաստ են կառուցողական լուծումների»։ Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել Նիդեռլանդների հետ «դժվար երկխոսության» համար Շենգենյան գոտուն միանալու հարցի շուրջ։