ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը այցով գտնվում էր Վրաստանում, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ), փոխանցում է Aliq Media-ն:

Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության՝ Ասրյանին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։

Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել գործընկերների խորհրդակցություն։ Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր պատմական բարեկամությունը և բարիդրացիական հարաբերությունները։

Հանդիպմանը պաշտպանության ուժերի հրամանատարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Մատիաշվիլին Հայաստանի զինված ուժերի հրամանատարին է ներկայացրել Վրաստանի պաշտպանության ուժերում իրականացվող բարեփոխումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին:

«Գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ։

Երկկողմ հանդիպումից հետո Ասրյանը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեց Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեց մարտական ​​գործողություններում զոհված մարտիկների հիշատակին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Այցի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի պատվիրակության անդամներն այցելել են նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC) և սերժանտների ակադեմիա։