Սաակաշվիլին հրաժարվել է արյան անալիզ հանձնել քննչական գործողությունների համար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է արյան անալիզ հանձնել քննչական գործողությունների համար։ Այս մասին հայտնում է Գազետան՝ վկայակոչելով Վրաստանի Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Վասիլի Կակաշվիլիի հայտարարությունը։

«Միխեիլ Սահակաշվիլին այսօր հրաժարվել է քննչական գործողությունների մասնակցել։ Նա բացատրել է, թե առողջական խնդիրների պատճառով չի ցանկացել անալիզներ հանձնել»,- ասել է նա։

Կակաշվիլին պարզաբանել է, որ հետաքննությունը Սաակաշվիլիից լրացուցիչ արյան նմուշներ է պահանջել՝ նախկին նախագահի հնարավոր թունավորման մասին տեղեկատվության հետ կապված քննչական գործողություններ իրականացնելու համար։

Բժիշկներն ասել են, որ չեն կարող բուժել Սաակաշվիլիին։ Նրանք Վրաստանի նախկին նախագահի վիճակը գնահատում են ծանր. Սաակաշվիլին տառապում է օրգանիզմի չորրորդ աստիճանի հյուծվածությամբ, որը վտանգավոր է նրա կյանքի համար։ Բժիշկները կարծում են, որ եթե Սաակաշվիլիի առողջական վիճակը նույն տեմպերով շարունակի վատանալ, նա կարող է ապրել ընդամենը մի քանի ամիս։

Նախկինում հրապարակվել էր բժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ վեց տարվա ազատազրկման դատապարտված Սաակաշվիլիի մոտ հայտնաբերվել է ազատազրկման հետ անհամատեղելի տասը ախտորոշում։ Նրա օրգանիզմում հայտնաբերել են բարիումի, բիսմուտի, սնդիկի ավելացված պարունակություն, որոնք վտանգավոր են առողջության համար։

Տաթև Ֆռանգյան