26 Հոկտեմբեր 2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
80-ամյա Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայում հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Պաշտոնական արդյունքների համաձայն՝ ձախ կենտրոնամետ հայացքներ ունեցող գործող նախագահը ստացել է ձայների 51,8 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ աջ պոպուլիստ, սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն՝ 48,2 տոկոսը։ Վերջինը Բրազիլիայի նախկին ծայրահեղ աջ նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին է։ …