Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին

Լուրեր

26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ վեճի ֆոնին Բաքվի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի շրջանակում։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը։

Օքթայ Սարալը հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը MEE-ին։

«Ես լիովին հարգում եմ նախագահի որոշումը»,- ասել է նա։

Ըստ MEE-ի տեղեկությունների՝ Սարալին պաշտոնից ազատել են՝ բավարարելու Ադրբեջանի պահանջները երկու երկրների միջև ճգնաժամի հաղթահարելու համար։

Սարալն իր պաշտոնանկությունը հաստատել է նաև թուրքական լրատվամիջոցներին։ Լրագրող Թալաթ Աթիլլայի հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնանկության պատճառը Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարություններն են, Սարալը պատասխանել է. «Այո, կարծես թե այդպես է»։

Անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հանրակրթական դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի սահմանումը Թուրքիայում բողոքի ակցիաների և Բաքվի հասցեին քննադատությունների տեղիք է տվել։ Սարալը սոցիալական ցանցերում նույնպես գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։

Նրա հայտարարությունները կոշտ արձագանքի էին արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից։ Կուսակցությունն Անկարային կոչ էր արել խուսափել իսլամական աշխարհում հեգեմոնիայի ձգտումներից։

Անկարան փորձում էր համոզել Ալիևին՝ մասնակցել Թուրքիայում այս շաբաթվա վերջին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Հինգշաբթի երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ Էրդողանն Ալիևին հրավիրել է գագաթնաժողովին, սակայն կողմերից ոչ մեկը չէր հայտնել՝ արդյո՞ք նա կմասնակցի։ Թուրք պաշտոնյաները մտահոգված էին, որ հիջաբի արգելքի դեմ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ցույցերից զայրացած Ալիևը կարող է չմասնակցել գագաթնաժողովին։

Անցյալ շաբաթ MEE-ը հայտնել էր, որ Ադրբեջանն Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում Ալիևին վիրավորած մեկնաբաններին։

«Սարալի հեռացումը կխրախուսի Ալիևին՝ մասնակցել թյուրքական պետությունների գագաթնաժողովին։ Մինչև այս որոշումը՝ հավանականությունը հիսուն տոկոսից պակաս էր»,- MEE-ին հայտնել է ադրբեջանական աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի