Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
Հայաստանի թիմը երկու մեդալով է ավարտել պայքարը Թուրքիայում կայացած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Բրոնզե մեդալի են արժանացել 40 կգ քաշային Նարե Շաքարյանը և 63 կգ քաշային Խաչիկ Բաբայանը: Հայ բռնցքամարտիկները հասել են կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն են կրել:
Հայաստանի թիմը մրավայր էր մեկնել 20 բռնցքամարտիկով (17 տղա, 3 աղջիկ):

