Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը

Լուրեր

26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բուլղարիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Բուլղարիայում նոյեմբերի 1-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին ժամանակավոր վարչապետ Անդրեյ Գյուրովը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արձանագրությունների 95,29%-ի հաշվարկից հետո Յոտովան, որն ընտրություններին մասնակցում է փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վիլչևի հետ, ստացել է ձայների 34,59%-ը, իսկ Գյուրովը և նրա փոխնախագահի թեկնածու Գեորգի Կանդևը՝ 32,03%-ը, հայտնում է BNT-ն։ Երրորդ տեղում է «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Կոստադին Կոստադինովը՝ 12,62%-ով։ Ընտրողների 4,42%-ը նշել է «Ոչ մեկին չեմ աջակցում» տարբերակը, գրում է The Insider-ը։

Ընտրողների մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել։ Տեղական ժամանակով 16։00-ի դրությամբ՝ ընտրատեղամասեր էր այցելել ընտրողների ընդամենը 16,04%-ը՝ 3 տոկոսային կետով պակաս, քան նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, գրում է Mediapool-ը։ Պարբերականի գնահատմամբ՝ վերջնական հաշվարկից հետո մասնակցության ցուցանիշը դժվար թե զգալիորեն գերազանցի 20%-ը։

Գյուրովին աջակցում են ընդդիմադիր կուսակցությունները, իսկ Յոտովային՝ վարչապետ Ռումեն Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունն ու Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը։ Յոտովան հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսության օգտին և դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ Քվեարկությունից հետո Գյուրովը Յոտովային առաջարկել է բաց բանավեճ անցկացնել։

«Հիմա տոնելու ժամանակը չէ։ Համոզված եմ, որ Բուլղարիային անհրաժեշտ է ակտիվ նախագահ, որը կարողանում է բացատրել իր որոշումները և միավորում է մարդկանց, այլ ոչ թե պառակտում նրանց»,- հայտարարել է նա։

Յոտովան չի դիմել կուսակցություններին և ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուներին աջակցության խնդրանքով և խոստացել է դիմել բոլոր քաղաքացիներին։

Դեռևս պարզ չէ, թե ում կաջակցեն Կոստադինովի ընտրողները։ Չնայած եվրոսկեպտիկ և ռուսամետ դիրքորոշումներին՝ «Վերածնունդ» կուսակցությունն ընդդիմադիր է ավելի չափավոր Ռադևի կառավարությանը, որն աջակցում է Յոտովային։ Կոստադինովը հայտարարել է, որ երկրորդ փուլում որևէ թեկնածուի աջակցելու հարցը կուսակցությունը կորոշի՝ իր համակիրների շրջանում հարցում անցկացնելուց հետո։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ընտրողներն ազատ են իրենց ընտրության մեջ։

«Նոյեմբերի 1-ին կայանալիք երկրորդ փուլի արդյունքը մեծապես կախված կլինի «Վերածնունդ» կուսակցության ընտրողներից»,- ասել է նա։

«Մեչ» կուսակցության առաջնորդ Ռադոստին Վասիլևը, որը ստացել է ձայների 4,6%-ը, իր կողմնակիցներին կոչ է արել չքվեարկել Յոտովայի օգտին։

Ապրիլին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել էր Ռումեն Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցելու համար Ռադևը հունվարին ժամկետից շուտ հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից, նրա տեղը զբաղեցրել էր Յոտովան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի