Հունաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ միանալու F-35 կործանիչների ծրագրին և լոբբինգ է անում Վաշինգտոնում հայտի համար՝ միաժամանակ կոչ անելով պաշտոնյաներին ընդդիմանալ Թուրքիայի կողմից F-16-ների գնմանը, գրում են Ահվալ գործակալությունը։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը, ով այս շաբաթ պաշտոնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում, ասել է, որ իր երկրի հնարավոր միացումը F-35 ծրագրին քննարկվել է ԱՄՆ պաշտպանության …