Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Աթենքին բալիստիկ հրթիռով հարվածելու՝ Էրդողանի սպառնալիքին

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը քննադատել է Թուրքիային այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Աթենքին հարվածել բալիստիկ հրթիռներով, գրում է ekathimerini-ն։

«Անընդունելի և դատապարտելի է Հունաստանի նկատմամբ հրթիռային հարձակման սպառնալիքը դաշնակից երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամի կողմից։ Հյուսիսային Կորեայի հայացքները չեն կարող և չպետք է տեղի ունենան ՆԱՏՕ-ում»,- ասել է Նիկոս Դենդիասը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ժամանելով Բրյուսել։

ՆԱՏՕ-ի դաշնակից երկու հարևանների հարաբերությունները վաղուց լարված են, կողմերը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի, այդ թվում՝ Էգեյան ծովում տարածքային պահանջների և Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգետիկ հետախուզման իրավունքների շուրջ: Անցած կես դարում նրանք երեք անգամ հասել են պատերազմի շեմին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին սպառնացել էր «Թայֆուն» բալիստիկ հրթիռների հարվածով, եթե Աթենքը զինտեխնիկա ուղարկի Էգեյան ծովում Դոդեկանես արշիպելագ։

«Եթե դուք հանգստություն չպահպանեք, եթե փորձեք զինվել Ամերիկայի կամ այլ երկրների օգնությամբ, ապա Թուրքիան մի կողմում չի կանգնի։ Մենք կարող ենք հանկարծակի գիշերով գալ, երբ ժամանակը գա»,- ասել էր Էրդողանը։

Նա նշել էր, որ «Թայֆուն» հրթիռները, որոնց փորձարկումը հաջողությամբ է անցել վերջերս, կարող են հասնել մինչև Հունաստանի մայրաքաղաք։

Էմմա Չոբանյան