Ադրբեջանի իշխանություններն ավտոբուսներով մարդկանց են տեղափոխում՝ Լաչինի միջանցքը փակ պահելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Ադրբեջանը երկրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի իշխանություններն Արցախը Հայաստանը կապող ճանապարհը փակ պահելու համար շարունակում են Բաքվից «ակտիվիստների» անվան տակ ավտոբուսներով մարդկանց բերել։

Ադրբեջանական տարբեր քարոզչամեքենաներ գրում են, որ նրանց թվում նաև մարզիկներ կան։

Հարկ է նկատել, որ առանց իշխանությունների հատուկ թույլտվության՝ ադրբեջանցիները չեն կարող այցելել Արցախի գրավյալ տարածքներ։

Տարբեր տվյալներով՝ այս պահին 700-800 ադրբեջանցի է փակ պահում ճանապարհը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ուղարկված «ակտիվիստները» երեկվանից հանդիպում են պահանջում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործուղված բնապահպանները դեկտեմբերի 7-ին բանակցություններ էին անցկացրել Վոլկովի հետ Արցախի հանքերի մոնիթորիգի հարցով ու համաձայնության հասել ադրբեջանական կողմի հետ։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ իրավասությամբ է Վոլկովը քննարկում Արցախի տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր, որոնք իր իրավասությունների տիրույթից դուրս են։ Իսկ ահա Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների պարտականությունն է, այդքան էլ լավ չի ստացվում։ Վոլկովի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մի խումբ ադրբեջանցիներ, իբր, մոնիթորինգի համար հասել էին Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչներն ու աշխատակիցները նրանց ներս չէին թողել։

Դեկտեմբերի 3-ին նույնպես Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ կրկին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Էմմա Չոբանյան