Քոչարյանի գործով նյութերի թարգմանությունը դարձյալ բանավեճի առիթ դարձավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։

Պարզվեց, որ դատարանի հետ համագործակցող ընկերության կողմից ներկայացված փաստաբան Աստղիկ Գևորգյանը ֆինանսների մասնագետ է և իրավագետ, սակայն լեզվաբանի որակավորում չունի։

«Եթե անգլերեն լեզվի հետ թարգմանչի կապը հաստատող որևէ փաստաթուղթ չկա, թարգմանչի մասնակցությունը հնարավոր չէ։
Բայց խնդրում ենք դատարանին նաև թարգմանչական ծառայության հետ հարաբերությունները կարգավորել այնպես, որ դատական նիստերի դահլիճում չպարզենք, որ որպես թարգմանիչ ներկայացած անձը, որը շատ լավ տիրապետում է անգլերենին, դրա վերաբերյալ փաստաթուղթ չունի»,–ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հավելեց, որ անձը կարող է լինել լեզվաբան, բայց թարգմանչի որակավորում չունենալ։
Կողմերը քննարկեցին նոր թարգմանիչ ներգրավվելու տարբերակները, որը գործի նյութերի հետ կապված ճշգրիտ թարգմանություն կիրականացնի։

Դատական նիստը կրկին հետաձգվեց։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին դատարանը կապահովի բանավոր թարգմանություն իրականացնող թարգմանչի մասնակցությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 20–ին ժամը 13։00–ին։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։