ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կազմակերպության 2022 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսից հետո մրցանակներ է հանձնել լրագրողներին՝ ՀԱՊԿ գործունեությունը 2022 թվականին ակտիվ լուսաբանելու համար։ Մրցանակների հանձնման ժամանակ Բելառուսական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենը ներկայացվել է որպես Ռուսաստանի Դաշնության Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչ։ «Մրցանակը հանձնվում է Ռուսաստանի Դաշնության Բելառուսի Հանրապետության Ազգային հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Բելոուսովա-Պետրովսկայա Դարյա Նիկոլաևնային»,- մրցանակների …

