Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին ևս չպետք է մոռանա. այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը, որոնք հոկտեմբերի 15-ին Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շվեյցարացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու …

