«Շեֆի» ոտքի տակ գառ մորթելը և բարեփոխումների իմիտացիան. ապաքաղաքական զրույց Դավիթ Հովհաննիսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ դժվար է միանշանակ պատասխանել հարցին՝ արդյո՞ք վերջին 20-30 տարիներին հետխորհրդային որոշ երկրներ, ինչպես նաև Լիբիան, Սիրիան, Իրաքը կամ Աֆղանստանը, առաջընթաց են ապրել: Ամեն ինչ կախված է «չափման միավորներից» և այն խմբերից, որոնք դիտարկվում են կյանքի բարելավման կամ վատթարացման տեսանկյունից: Անհրաժեշտ է պատասխանել նաև հետևյալ հարցին՝ այդ երկրներում անցկացվում էին բարեփոխումնե՞ր, թե՞ դրանց իմիտացիան:

Ըստ արևելագետի՝ արաբական որոշ երկրներում, մասնավորապես, Ալժիրում և Եգիպտոսում, համեմատաբար արդար ընտրություններով իշխանության էին եկել ծայրահեղ իսլամիստները և ցանկացել էին «ջիհադի» օրենքներ մտցնել: Սակայն դրանից հետո այդ երկրներում տեղի են ունեցել զինվորական հեղաշրջումներ և վերականգնվել են աշխարհիկ կարգերը: Ժողովրդավարությունը, այդպիսով, կարող է հանդես գալ ծեսի (օրինակ՝ ընտրությունների) տեսքով, իսկ կարող է նաև լինել այդպիսին՝ իր ներքին բովանդակությամբ:

Հաղորդման հյուրը համաձայն չէ, որ ազատական նախագիծը Հայաստանում տապալվել է։ Նրա կարծիքով՝ այն լրջորեն չի էլ սկսվել: Մինչև 1994-ը պատերազմի և սոցիալական դժվարությունների շրջան էր, այնուհետև աստիճանաբար հաղթում էր գողությունն ու ավազակությունը: Մոտավորպես 2010-ականներից սկսվել է «լճացման» շրջանը, երբ որևէ նախագիծ հնարավոր չէր իրականացնել։ Այժմ, ըստ Դավիթ Հովհաննիսյանի, անհրաժեշտ է հրաժարվել «ֆեոդալիզմի» մնացուկներից։ Երբ որևէ «շեֆի» ոտքի տակ գառ են մորթում, դա բոլոր բարեփոխումների վերջն է: Սրանից ելնելով՝ նա կարևորում է դաստիարակությունը, կրթությունը, օրենքների անշեղ կատարումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան