Թումանյան փողոցից հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ․ քաղաքապետարան

Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին
մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ, հայտնում են Երևանիք քաղաքապետարանից։
Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.
Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։
Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։
Պահպանվել է 30 թեղի։
Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։