Մոտ ժամանակներս վրաց-լեհական Delta-WB ընկերությունը կպատրաստի անօդաչու թռչող սարքերի փորձնական տարբերակը, իսկ հաջորդ տարի կսկսվի ԱԹՍ-ների զանգվածային արտադրությունը։ Այս մասին Ռուսթավի 2-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Նրա խոսքով՝ ընկերությունը հիմնադրվել է մասնագետների կողմից, որոնք կենտրոնացած են բարձր տեխնոլոգիաների վրա։ Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրությունը զարգանում է ըստ …

