2022 թ․ ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվն աննախադեպ է․ ՏԿԵ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
Բոլորը

2022 թ․ ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվն աննախադեպ էր, այն կազմել է 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր։ Ազգային ժողովի այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` ներկայացնելով «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 

«Ընդհանուր առմամբ, 2022 թվականին օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը աննախադեպ էր՝ կազմելով 3 միլիոն 697 հազար 539 ուղևոր, որոնցից Ռուսաստանի ավիաընկերություններով 1 միլիոն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, Հայաստանում գրանցված ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր և այլ երկրների ավիաընկերություններով` 1,3 միլիոն ուղևոր»,- ասաց նախարարի տեղակալը։ 

Ողջ ուղևորահոսքից առաջին տեղում FlyOne Armenia ընկերությունն է՝ 458 հազար 500 ուղևորով, 2-րդ տեղում ռուսական «Azimuth»-ն է, 3-րդում «Aeroflot»-ն է, 4-րդը՝ ռուսական «Red Wings»-ը, 5-րդը ՝ «Armenia» ավիաընկերությունը, հետո՝ «Utair»-ը, «Wizz Air»-ը, «Russian» ավիաընկերությունները, «Fly Dubai»-ը ու «Hahn Air»-ը: 

Մանրամասները՝ տեսանյութում։