Ուկրաինայի նախագահի աշխատակազմն ընդունել է Ալեքսեյ Արեստովիչի հրաժարականը գրասենյակի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավելի վաղ Արեստովիչը սոցցանցերում հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել նախագահականի աշխատակազմի խորհրդականի պաշտոնից։ Նա նման որոշում էր կայացրել Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծման վերաբերյալ սխալ տեղեկատվություն տալու պատճառով։ …

