Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի պետական կառույցներին կից գործող կազմակերպությունները որևէ կապ չունեն բնապահպանության և շրջակա միջավայրի հետ, ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն։ Մասնավորապես, ադրբեջանական անկախ Mikroskop media-ն ուսումնասիրել է Լաչինի միջանցքը փակ պահող ՀԿ-ները։ «Լաչինի միջանցքում Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ակցիաներին մասնակցող ՀԿ-ները ներկայացված են որպես էկոլոգիայի ոլորտում մասնագիտացած։ …

