Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի իշխանությունների ՀԿ-ները որևէ կապ չունեն բնապահպանության և շրջակա միջավայրի հետ․ ուսումնասիրություն

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի պետական կառույցներին կից գործող կազմակերպությունները որևէ կապ չունեն բնապահպանության և շրջակա միջավայրի հետ, ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն։ Մասնավորապես, ադրբեջանական անկախ Mikroskop media-ն ուսումնասիրել է Լաչինի միջանցքը փակ պահող ՀԿ-ները։

«Լաչինի միջանցքում Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ակցիաներին մասնակցող ՀԿ-ները ներկայացված են որպես էկոլոգիայի ոլորտում մասնագիտացած։ Մենք 50-ից ավելի տեսանյութ ենք դիտել, ուսումնասիրել ենք այնտեղի ՀԿ-ները, և դրանք կապ չունեն էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետ»,- ասվում է լրատվամիջոցի թվիթերյան էջի գրառման մեջ։

Այդ կազմակերպություններն են՝ «Երկխոսության և առաջընթացի հանրային միություն», «Քաղաքացիների լուսավարության հանրային միություն», «Զինվորների ընտանիքների աջակցության հանրային միություն», «Կին փաստաբանների ասոցիացիա», «Սոցիալական հետազոտությունների կենտրոն», «Առաջ հանրային միություն», «Շարունակություն» երիտասարդական շարժում, Գյանջայի սպորտային ակումբ, «Աշխատավոր կանանց աջակցության հանրային միություն», «Հայրենական պատերազմի վետերանների հանրային միություն»։ Բոլոր կազմակերպությունները որևէ առնչություն չունեն բնապահպանության հետ։

Էմմա Չոբանյան