ՄԻՊ-ը Հայաստանում երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

Լուրեր

29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Հետևաբար, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածը։

Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են կոմիտեի ամփոփիչ դիտարկումները, մտահոգությունները, ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ քաղաքականության և ռազմավարության, համակարգման, ռեսուրսների բաշխման, անկախ մշտադիտարկման հարցերում կոմիտեի առաջարկություններին ու մտահոգություններին, նշվել, թե որքանով են դրանք կատարվել։

Զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվել սեռի հիմքով խտրականության, երեխայի լավագույն շահի, երեխայի լսված լինելու իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության, ընտանեկան միջավայրին ու այլընտրանքային խնամքի, որդեգրման գործընթացի, երեխաների հաշմանդամությանը, տարրական առողջությանը և բարեկեցությանը վերաբերյալ կոմիտեի մտահոգություններին։

Զեկույցում ներկայացվել է նաև, թե կոմիտեն ինչ մտահոգություններ է հայտնել երեխայի կրթության ու ժամանցի ապահովման վերաբերյալ, ապաաստան չունեցող ու փախստական երեխաների վերաբերյալ և վերջիններիս տնտեսական շահագործմանը, անչափահասների գործերով արդարադատության իրականացմանը, երեխաների մարմնավաճառությանը և մանկական պոռնոգրաֆիային։

Ներկայացված են նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցներում տեղ գտած փաստերը։

Պաշտպանը զեկույցի անգլերեն տարբերակը սահմանված ձևաչափով ու կարգին համապատասխան որպես այլընտրանքային զեկույց կներկայացնի նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեին։