«Պատերազմից 2 տարի է անցել, սակայն Կոռնիձորը պաշտպանական գիծ չունի»․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Երբ Արցախը ամուր կանգնած էր, ամուր էին նաև Հայաստանի սահմանները՝ հանձին Սյունիքի, սակայն ներկայիս իշխանությունների ապաշնորհ գործունեության պատճառով վտանգված են մեր հայրենիքի մյուս հատվածները ևս»,- Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին այս կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Վերջերս Սյունիքում էի։ Եղա Սյունիքի ամենահին և պատմական գյուղերից մեկում՝ Կոռնիձորում։ Այն, ինչ տեսա իմ աչքերով և արձանագրեցի, մեղմ ասած, մտահոգիչ էր։

44-օրյա պատերազմից հետո Կոռնիձորը կանգնել է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ։ Երկու տարի է անցել պատերազմից, սակայն Կոռնիձորը պաշտպանական գիծ չունի․ փոխվել են բնագծերը, թշնամին տեղավորվել է գյուղի մերձակայքում։ 30 տարի դուռը երբեք չկողպած կոռնիձորցին գիշեր-ցերեկ հերթապահում է գյուղի մատույցներում, որ թշնամին տուն չմտնի։ Նշեմ, որ հենց Կոռնիձորով է անցնելու Հայաստանը Արցախին կապող այլընտրանքային նոր ճանապարհի Հայաստանի հատվածը։

Կոռնիձորցիները զրկվել են սեփական հողատարածքներից և հարյուրավոր հեկտար արոտավայրերից՝ ստիպված լինելով վաճառելու իրենց վերջին անասունները։ Չունենալով ապրուստի այլ միջոցներ, շատ կոռնիձորցիներ ստիպվածեն հեռանալ՝ բնակություն հաստատելով մայրաքաղաքում և արտերկրում։ Չորս կողմից թշնամական դիրքերով շրջապատված Կոռնիձորում չկա ոռոգման ջուր։ Այս պայմաններում, ոռոգելի հողերը դարձել են անջրդի, գյուղացիները զրկվել են ապրուստի այս միջոցից ևս՝ մնալով միմիայն նպաստների հույսին։ Հացահատիկի դաշտերը ևս անցել են թշնամուն՝ կոռնիձորցուն զրկելով ապրուստի այս միջոցից ևս»,- իր մտահոգություններն արտահայտեց պատգամավորը։

ՀՅԴ-ական գործիչը հարցեր հնչեցրեց ՝ Կոռնիձորում ապագա կա՞, միտումնավո՞ր է այսպիսի արհամարհական վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ։ «Այսօր խոսում եմ Կոռնիձորի մասին, սակայն նույն անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած բազմաթիվ համայնքներ ևս Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում։ Գյուղացուն այսպես անպաշտպան թողնելո՞վ եք պատրաստվում խաղաղության օրակարգ հաստատել»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։