Զելենսկու գրասենյակն ընդունել է Արեստովիչի հրաժարականը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմն ընդունել է Ալեքսեյ Արեստովիչի հրաժարականը գրասենյակի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Արեստովիչը սոցցանցերում հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել նախագահականի աշխատակազմի խորհրդականի պաշտոնից։

Նա նման որոշում էր կայացրել Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծման վերաբերյալ սխալ տեղեկատվություն տալու պատճառով։ Ֆեյգին Live յութուբյան ալիքի եթերում Արեստովիչը սխալմամբ հայտարարել է, որ Դնեպրում բնակելի շենքը ավերած հրթիռը, իբր, խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդականի այս հայտարարությունը մեջբերել են բազմաթիվ ռուսական լրատվամիջոցներ։

Ավելի ուշ Ալեքսեյ Արեստովիչը ներողություն է խնդրել եթերում ասված խոսքերի համար՝ պատճառաբանելով հոգնածությունը։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «չունեն այնպիսի զենքեր, որոնք կարող են խոցել այդ տեսակի հրթիռները»։

Տաթև Ֆռանգյան