ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը` ծառայության ղեկավար Ալթինբեկ Աբդուվապովի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Ղրղզական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախդիրները, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների կիրառումը հարկային վարչարարության ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ …

