Կոնգրեսական Քեթի Փորթերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 40-օրյա շրջափակման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնակչությանը ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու անհրաժեշտության հարցը․ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մեկժամյա ժողովին մասնակցել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Իրվին շրջանի կոնգրեսական Քեթի Փորթերը և Հայ դատի հանձնախմբի անդամները։ Հանդիպման առիթն էր՝ տեղեկացնելու կոնգրեսական Փորթերին Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի լկտի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հրատապ անհրաժեշտության մասին։

Կալիֆոռնիայի Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի առաջնորդները նաև կոչ են արել օդանավով շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին։

«Ես համակարծիք եմ հայ-ամերիկյան համայնքի հետ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դաժան և անմարդկային շրջափակումը դատապարտելու հարցում։ Բայդենի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրի Արցախի բնակչությանը՝ հետագա մարդկային ողբերգությունը կանխելու համար։ Ես կոչ եմ անելու ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, և ես շարունակելու եմ լինել հայ-ամերիկյան համայնքի դաշնակիցը նրա արդարության և ազատության կոչերում», – հայտարարել է կոնգրեսական Քեթի Փորթերը։