Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին քաղաքական հայտարարություններ է հնչեցրել ու բողոքել մի շարք երկրների «հակաադրբեջանական հռետորաբանությունից», գրում է Անադոլու գործակալությունը։ «Ինչպես միշտ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները հեռու են օբյեկտիվ և անաչառ լինելուց։ Սակայն 30 տարվա ընթացքում մենք չենք լսել ո՛չ երկրների, ո՛չ միջազգային կազմակերպությունների ձայները, որոնք ներգրավված են Ղարաբաղյան հարցի կարգավորման …

