Պատկերասրահները վատ վիճակում են, բայց դիրքերն ավելի կարևոր են. Շանթ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

«Պատերազմը փոխում է արվեստի մարդուն, նրա մտքերը, փոխվում է նրա ստեղծածը: Դա արտահայտվում է նաև կտավների մեջ, քանի որ նկարները կյանքի խտացված տարբերակներն են: Չորս կտավների շարք եմ նվիրել պատերազմին: Առհասարակ, կարծում եմ` արվեստի մարդը մյուսներին պետք է ուղղորդի այն թեմաների կողմը, որոնք նրանք անզեն աչքով չեն նկատում: Ուզում եմ մեր դարդը արվեստի զարգացումը լինի, ոչ թե սահմանում կատարվողը»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում նկարիչ ShakArt-ը` Շանթ Կարապետյանը, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր նկարները բաժանում է երկու մասի` ստեղծված պատերազմից առաջ և հետո:

Շանթը խոսում է իր ոլորտի խնդիրների մասին: Նա նշում է, որ պետությունը պետք է աջակցի տաղանդավոր մարդկանց և ատամներով պահի նրանց. «Կուզեմ` պետությունն աջակցի նկարչին, օրինակ, ցուցահանդես կազմակերպելու հարցում, բայց միևնույն ժամանակ մենք ունենք շատ մեծ խնդիրներ: Կուզեմ պետությունն ինձ չաջակցի, բայց սահմանի խնդիրները լուծի»,-ասում է նա:

Շանթը նախորդ տարվա ավարտին ցուցահանդես ունեցավ Իտալիայի Վենետիկ քաղաքում: Մինչ այդ էլ ցուցահանդես էր ունեցել Երևանում և բախվել լուրջ խնդիրների, մինչև որ գտել էր իր համար հարմար տարբերակը. «Մեր ցուցասրահներից շատերը բավական վատ վիճակում են, պետք է լուծել այդ խնդիրը: Բայց էլի եմ ասում` թող մեր ցուցասրահները մնան վատ վիճակում, բայց կահավորվեն դիրքերը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան