Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական հարկային ծառայությունը գրանցել է «Bayraktar Technology Azerbaijan» ՍՊԸ-ն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նոր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1,7 մլն մանաթ (1 մլն դոլար), իսկ ներկայացուցիչը թուրքական Baykar Makina ընկերության համակարգող Հուսեյն Թոփուզն է։ Ընկերությունը տեղակայված է Բաքվում, Նարիմանովի շրջանի Ահմեդ Ռաջաբլի փողոցում։ Հավելենք, որ Baykar Makina-ն …

