ՀՀ-ի և Իրանի առողջապահության նախարարները պայմանավորվել են դեղագործության, դեղարտադրության ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին երկկողմ հանդիպում են ունեցել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ կողմերը ջերմ ողջունել են միմյանց` ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը։
Բահրամ Էյնոլլահին նշել է, որ քաջատեղյակ է մեր երկրի բոլոր խնդիրներին և մարտահրավերներին և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ ժողովրդին։

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնելու Իրանի հետ հարաբերությունները առողջապահության ոլորտում, մասնավորապես` ուռուցքաբանության և օրգանների փոխպատվաստման ոլորտներում` հաշվի առնելով Իրանի հաջողված փորձը, գործուն քայլեր կարող են անել նաև դեղագործության ոլորտում գործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ։

Նշվել է, որ Հայաստանը կարող է հարթակ դառնալ Իրանի դեղագործների համար` իրենց դեղարտադրողների ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեղագործության, դեղարտադրության, ինչպես նաև դեղերի գրանցման ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցի ընթացքում նախարարները վերահաստատել են հայ-իրանական համագործակցությունը խորացնելու և ավելի գործնական հիմքերի վրա դնելու ջանքերը։