Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլիք խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը. «Թեև երկու զինծառայողները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, սակայն կարող ենք արձանագրել, որ նրանց մոտ դրական տեղաշարժ կա»,- նշեց Խաչատրյանը, բժշկական գաղտնիքից ելնելով՝ այլ …

