Դրական դինամիկա կա. ԱՆ խոսնակը՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինվորների առողջական վիճակի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլիք խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը.

«Թեև երկու զինծառայողները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, սակայն կարող ենք արձանագրել, որ նրանց մոտ դրական տեղաշարժ կա»,- նշեց Խաչատրյանը, բժշկական գաղտնիքից ելնելով՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Ավելի վաղ՝ Այրվածքաբանության կենտրոնից հայտնել էին, որ դեպքի օրը կենտրոն ընդունվել է 3 զինվորական, 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նրանց մոտ գրանցված է շնչուղիների այրվածք, գտնվում են հսկողության տակ։ Մյուս զինվորը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, վիճակը գնահատվում է բավարար, միջին ծանրության։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել 3 զինծառայող։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի սպան, նախնական տվյալներով, վառարանը փորձել է վառել բենզինով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Բենզինով վառարանը վառելու, հետո բենզինի տարրան զինվորական կացարան նետած սպայի գործողությունները առաջինը կառավարության նիստում նկարագրեց վարչապետ Փաշինյանը.

«Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, այրվել է ոչ միայն վառարանը, այլ նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»:

Արդեն ավելի ուշ Հանրայինին տված հարցազրույցում զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը վերահաստատեց Փաշինյանի նկարագրածը: Ըստ զինդատախազի՝ սպան, որ կոչումով կապիտան է, օրվա պատասխանատու հերթապահն է եղել, միջանցքում տեղակայված վառարանի կրակը փորձել է թեժացնել։ Սակայն, պաշտոնական վարկածն առաջին իսկ օրը կասկածի տակ դրեց զորամասի դասակի հրամանատարը՝ պնդելով, թե զորամասի տարածքում բենզին չի եղել.

«Եթե լիներ էլ, ես չեմ թույլատրի՝ հաշվի առնելով հետագա վատ բաները, որ կարող են լինել: Պետք է քննությունը մինչև վերջ տարվի, ու մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», – նշել էր նա:

Ողբերգական դեպքից միայն երկու օր անց էր պաշտպանության նախարարն այցելել տուժած զինծառայողներին, ինչպես նաև դեպքի վայր և հանձնարարել խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար։ Տեղում Պապիկյանը նաև ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նոր հրամանատար Գարեգին Պողոսյանին, որը փոխարինում է հրդեհից անմիջապես հետո հեռացված Վահրամ Գրիգորյանին։

 

Ռոզա Վարդանյան