Հունվարի 25-ին հրավիրված համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց հիմնադրման 17-ամյակը․ տեղեկացնում են այաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։ «Երեկոն ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ճիշտ 17 տարի առաջ՝ 2006 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին բեմելն էր։ Այն ժամանակ 18-ամյա Սերգեյ Սմբատյանը, համախմբելով իր երաժիշտ ընկերներին, հիմնադրեց …

