Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են․ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը՝ CCAF-ի տարեկան ընթրիքին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) նախօրեին Փարիզում տարեկան ընթրիք է կազմակերպել։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցել միջոցառմանը՝ պատճառաբանելով, որ ցանկանում է խուսափել տարբեր համայնքների կազմակերպած ընթրիքներից։

Փոխարենը միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը, որը պետության երրորդ դեմքն է։ Նա փոխանցել է Ֆրանսիայի իշխանությունների խոսքը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն,  պատգամավորներ Վալերի Բուայեն, Ֆրանսուա-Քսավիե Բելամին, Անն Լորանս Փեթելը, այլ պատգամավորներ ու սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, գրող Սիլվիան Տեսոնը, «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը և այլք։

«Ֆրանսիան չի տատանվելու Արցախի շրջափակման հարցում լուծում գտնելու համար։ Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են»,- իր ելույթում, մասնավորապես, ասել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

Իսկ Փարիզի քաղաքապետը նշել է, որ Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ արցախցիներին հայտնել է Փարիզի աջակցությունը։

«Կոպիտ եմ ասում՝ շրջափակումը պատերազմական ակտ է։ Ֆրանսիայի պարտքն է՝ անտարբեր չմնալ դրա նկատմամբ»,- ասել է Իդալգոն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գորիսում հանդիպել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, ապա դեկտեմբերին Արցախի նախագահի պատվիրակությունը Փարիզում էր հանդիպել քաղաքապետ Իդալգոյի հետ։ Օրեր առաջ էլ Իդալգոյի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արայիկ Հարությունյանի հետ։

Անահիտ Խաչատրյան