Տեղեկություն ունեմ՝ զինվորներն ինչ վիճակում են եղել, բայց հիմա չեմ կարող ասել․ Գեղարքունիքի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Տեխնիկական խմբի հետ ենք հանդիպել Վայոց Ձորում, բայց առաքելություն իրականացնող խմբի հետ դեռ չեն հանդիպել,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության մասին հարցին, մարզպետը տեղեկացրեց, որ
Սարգսյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդների առաքելությունը կզսպի Ադրբեջանին նոր սադրանքների չգնալու համար․ «Մարզում լինելու են նրանք և պարեկային ծառայություն են իրականացնելու, առայժմ հայտնի չի, թե քանի հոգի։ Իրենք սահմանի երկայնքով պարեկային ծառայություն և մոնիթորինգ են իրականացնելու»։

Գեղարքունիքի մարզպետը հրաժարվեց ասել, թե ինչ վիճակում են հայտնաբերվել զոհված 15 զինծառայողները, երբ նրան հիշեցրին, որ Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ ինքը, գիշերը ժամը երեքից եղել է դեպքի վայրում։ Միայն նշեց, որ երբ այնտեղ է եղել, գործողություն էր կազմակերպվել զինվորներին հանելու համար։

«Այն, ինչը խոսում են ոչ տեղյակ մարդիկ, դա չէ իրականությանը։ Նախաքննության ավարտն ամեն ինչ ցույց կտա։ Ես անտեղյակ ասելով՝ նկատի ունեմ, որ խոսեցնում են մարդկանց, որոնք տեղում չեն եղել, չեն տեսել՝ ինչ է կատարվում, բայց վերլուծություններ են անում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ տեղեկություն ունի, բայց իրավունք չունի, չի կարող այդ մասին խոսել։

Նա չխոսեց նաև հրդեհված կացարանի պայմանների մասին․ «Ձեր հարցն ուղղեք Պաշտպանության նախարարությանը, ես իրավասու չեմ այդ մասին խոսելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։