Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշել է հիմնադրման 17-ամյակը

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունվարի 25-ին հրավիրված համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց հիմնադրման 17-ամյակը․ տեղեկացնում են այաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

«Երեկոն ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ճիշտ 17 տարի առաջ՝ 2006 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին բեմելն էր։ Այն ժամանակ 18-ամյա Սերգեյ Սմբատյանը, համախմբելով իր երաժիշտ ընկերներին, հիմնադրեց նվագախումբ, որը հետագա տարիներին կարողացավ մեծ ճանաչում ձեռք բերել Հայաստանում և նրա սահմաններից դուրս, սիրվել երաժշտասերների կողմից՝ նրանց ներկայացնելով դասական երաժշտության հարուստ երկացանկ և աշխարհահռչակ երաժիշտների կատարումներ։ Ստեղծման օրից նվագախմբի թիվ մեկ առաքելությունը բարձր կատարողական որակ և միջազգային չափանիշներ ապահովելն է, ինչը կյանքի է կոչվում հետևողական աշխատանքի շնորհիվ։

Անցած տարիների ընթացքում նվագախումբն ունեցել է հարյուրավոր համերգներ, այդ թվում շուրջ 100 համերգ՝ Հայաստանից դուրս։ Հյուրախաղերով է հանդես եկել մի քանի տասնյակ երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Մալթայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Ռուսաստանում և այլն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով և՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։

Ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձևաչափով, ինչպես նաև հանրայնացնել աշխարհում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարևորում է համագործակցությունը դասական երաժշտության մեծ լսարան ունեցող միջազգային հարթակների հետ՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV և այլն, որոնք վերջին տարիներին բազմիցս հեռարձակել են Սիմֆոնիկի կատարումները։

17-ամյակի համերգին նվագախումբը ներկայացրեց Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Թիվ 4 սիմֆոնիան։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը։ Վերջինս երաժշտական ամենամեծ նախագծերից մեկի՝ Classical Piano միջազգային մրցույթի 2021թ. հաղթողն է, ով, ի դեպ, Դուբայում կայացած Classical Piano մրցույթի հաղթող է դարձել՝ երրորդ և չորրորդ փուլերում ելույթ ունենալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Մշակութային ծրագրերի իրականացումից բացի, նվագախումբը մշտապես ձգտում է իրացնել իր սոցիալական պատասխանատվությունը։ Այս ուղղությամբ 2023 թվականից նվագախումբը վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության հետ սկսում է մի նշանակալի նախագիծ, որով իր նպաստն է բերելու լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցությանը։

17-ամյակի համերգը նախորդում է մեծ հյուրախաղերին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարին ելույթներով հանդես կգա Միացյալ Թագավորությունում։ Նախատեսված է 10 համերգ տարբեր քաղաքներում։ Միացյալ Թագավորությունում խստապահանջ ունկնդիրը հնարավորություն կստանա ի թիվս այլ գործերի վայելելու նաև հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները»,- ասված է հաղորդագրությունում։