Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մարտական գործողություններով։ «Շատ անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին հաղորդումների կապակցությամբ: ՆԱՏՕ-ն անհապաղ ռազմական գործողությունների դադարեցման ու շտապ ապաէսկալացիայի կոչ …