13 Սեպտեմբեր 2022 | 14:52
ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք իրավիճակից բխող գործողությունների իրականացում, ՀԱՊԿ-ից պահանջում անհապաղ միջոցառումներ․ ԱԺ հայտարարության նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված …